ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ալիևյան բռնակալության տապալումն անխուսափելի է

Ալիևյան բռնակալության տապալումն անխուսափելի է
19.10.2025 | 13:59

Ադրբեջանական կայքերը սկսել են AZAL ինքնաթիռի կործանումը կապել Ռամիզ Մեհտիևի կողմից կազմակերպված ենթադրյալ հեղաշրջման ծրագրի հետ։

Ըստ Բաքվի մի շարք լրատվամիջոցների, Մեհտիևն իր ծրագիրը կոորդինացրել է Ռուսաստանի զինվորական շրջանակների հետ։

Միաժամանակ հետաքրքիրն այն է, որ նման մասշտաբային հեղաշրջման ծրագիրը, որը նախատեսում էր Իլհամ Ալիևի լիկվիդացիան, Ռամիզ Մեհտիևը տնային կալանքի է ենթարկվում։

Կարծում եմ, այնքան էլ համոզիչ չի այս սցենարը, փոխարենը նման է Ռուսաստանին արդարացնելու և ամբողջությամբ մաքրելու պրոցես, իսկ մյուս կողմից` իրական հեղաշրջման պլանի բացահայտում, որտեղ Մեհտիևը, ամենայն հավանականությամբ, դերակատարում չունի, կամ իր դերակատարումը խայծի դերն է։

Ամեն դեպքում, Ադրբեջանում ալիևյան բռնակալության տապալումն անխուսափելի է:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ